Երկրորդ Բունդեսլիգան պատմության մեջ առաջին անգամ հաճախելիությամբ գերազանցել է ֆուտբոլի Գերմանիայի առաջնությանը։
Kicker-ի համաձայն՝ 22-րդ տուրի խաղերին ներկա է եղել 284 643 հանդիսական։ Ամենամարդաշատը եղել է «Շալկե» - «Վեեմա» (1-0) հանդիպումը (60 542 հանդիսական):
Այս տուրում Գերմանիայի առաջնության խաղերին ներկա է եղել 261 099 հանդիսական։ Լավագույն ցուցանիշը գրանցվել է «Քյոլն» - «Վերդեր» (0-1) խաղում (50 000 հանդիսական)։
Հիշեցնենք, որ գլխավոր Բունդեսլիգայում հաճախելիության ռեկորդը գրանցվել է 2009/10 մրցաշրջանում։ 33-րդ տուրին ներկա է եղել 485 210 հանդիսական:


