Logo

2 պաշտոնական լուր «Մանչեսթեր Յունայթեդից». Նոր տրանսֆեր և պայմանագրի երկարաձգում

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 02.07.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
mata - 2 պաշտոնական լուր «Մանչեսթեր Յունայթեդից». Նոր տրանսֆեր և պայմանագրի երկարաձգում

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է երկու գործարքների մասին: Անգլիական ակումբը ձեռք է բերել «Ասթոն Վիլայի» դարպասապահ Թոմ Հիթոնին: 35-ամյա ֆուտբոլիստն «Օլդ Թրաֆորդ» է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակով:

«Կարմիր սատանաներն» անգլիացու հետ երկու տարվա պայմանագիր են ստորագրել, որը հնարավոր կլինի երկարաձգել ևս մեկով:

Հիթոնը ՄՅՈւ-ի սան է, որի գլխավոր թիմում նորամուտն այդպես էլ չի նշել:

«Յունայթեդը» նաև հայտարարել է կիսապաշտպան Խուան Մատայի պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին: Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը:

Մատան 2014 թվականին է «Չելսիից» տեղափոխվել Մանչեսթեր: «Կարմիր սատանաների» կազմում նա 273 խաղ է անցկացրել, որոնցում 51 գոլ է խփել և 47 գոլային փոխանցում կատարել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ