Logo

2 ֆուտբոլիստի տրանսֆեր. «Յուվենտուսն» ընդունել է «Նոթինգհեմ Ֆորեսթի» առաջարկը

13:30 / 24.06.2025Ֆուտբոլ
null

«Յուվենտուսը» համաձայնել է եզրային կիսապաշտպան Թիմոթի Վեայի ու հարձակվող Սամուել Մբանգուլայի տրանսֆերային իրավունքները վաճառել «Նոթինգհեմ Ֆորեսթին», գրում է ESPN-ը:

Երկու ֆուտբոլիստների համար թուրինյան ակումբը կստանա ընդհանուր 22 միլիոն եվրո:

Այժմ անգլիական ակումբին մնում է պայմանավորվածության հասնել ֆուտբոլիստների անձնական պայմանագրերի հարցում:

2024/25 մրցաշրջանում Վեան 43 խաղում գրանցել է 6 գոլ ու 5 ասիստ, իսկ Մբանգուլան 32 խաղում խփել է 4 գոլ ու կատարել 5 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ