Թուրինի «Յուվենտուսը» լուրջ քայլերի է պատրաստ «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսին ձեռք բերելու համար:
Ինսայդեր Ջանլուկա Դի Մարցոն գրում է, որ անգլիական ակումբը բրազիլացու տեղափոխության դիմաց ցանկանում է ստանալ վինգեր Իլինգ Ջունիորին, կիսապաշտպան Ուեսթոն Մաքենիին և 20 միլիոն եվրո:
«Ծեր Սինյորան» պատրաստ է այդպիսի փոխանկման գնալ, միայն գումարային փոխհատուցումն է ուզում կրճատել:
Բրազիլիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը 2019 թվականից է խաղում «Ասթոն Վիլայում»։ Անգլիայի ավարտված առաջնությունում Լուիսը մասնակցել է 35 խաղի, դարձել 9 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 70 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։