
Եվրոպա, ՈւԵՖԱ Ազգերի Լիգա, League A 2 տուր
08 Սեպտեմբեր 2020 - 22:45
4Ֆրանսիա

Խորվաթիա
0 - 1 - 16`
1 - 1 - 43`
2 - 1 - 46`
2 - 2 - 55`
3 - 2 - 65`
4 - 2 - 76`
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրապարակել է թիմի կազմը Ազգերի լիգայի Շվեդիայի ու Խորվաթիայի դեմ հանդիպումների համար։
Հայտացուցակից բացակայում են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ու «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Տանգույ Նդոմբելեն։ L’Equipe-ի տեղեկություններով՝ ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստի պատասխան դրական է եղել։
«Լիոնի» կիսապաշտպան Ուսեմ Աուարը, «Լայպցիգի» պաշտպան Դայո Ուպամեկանոն ու «Ռենի» խաղացող Էդուարդո Կամավինգան առաջին անգամ հրավեր են ստացել ազգային թիմից։
Ամբողջական հայտացուցակը.
Դարպասապահներ. Հյուգո Լորիս, Մայք Մենյան, Սթիվ Մանդանդա
Պաշտպաններ. Լուկաս Հերնանդես, Լեո Դյուբուա, Պրեսնել Կիմպեմբե, Կլեման Լանգլե, Դայո Ուպամեկանո, Ռաֆայել Վարան, Լուկաս Դին, Ֆեռլան Մենդի
Կիսապաշտպաններ. Մուսա Սիսոկո, Ուսեմ Աուար, Ստիվեն Նզոնզի, Էդուարդո Կամավինգա, Ադրիեն Ռաբիո, Նգոլո Կանտե
Հարձակվողներ. Օլիվյե Ժիրու, Վիսամ Բեն Յեդեր, Կիլիան Մբապե, Անտուան Գրիզման, Անտոնի Մարսիալ, Ժոնատան Իկոնե

