Logo

Հայտնի "1+1" ֆիլմի ստեղծման իրական պատմությունը

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:30 / 01.02.2022ՍՊՈՐՏ

1+1 film

Կոմս Ֆիլիպ Պոցցո դի Բորգո և Աբդել Յասմին Սելլու. պատմություն 2 ընկերների մասին, որոնք վստահ էին՝ իրենց այլևս ոչինչ չի փրկի: Սակայն ընկերությունը հաղթահարել է իրենց միջև եղած սոցիալական անհավասարությունը, փոխել 2 կյանք և ոգեշնչել հազարավոր մարդկանց:  

Ֆիլիպ Պոցո դի Բորգո

Ֆիլիպ Պոզցո դի Բորգոն ֆրանսիացի կոմս է, գործարար և հյուրանոցի սեփականատեր։ Որպես դուքսի որդի՝ Բորգոն մեծացել է հարուստ ընտանիքում՝ շրջապատված շքեղությամբ և հարմարավետությամբ։ Կրթություն, կարիերա, ամուսնական կյանք. ամեն բան հրաշալի էր, մինչ այն պահը, երբ 1993 թվականին վթարի է ենթարկվում պարապլանով թռչելու ժամանակ, ինչի հետևանքով  դառնում է անդամալույծ (քվադրիպլեգիա):

«Անտանելի ձանձրալի ու տխուր է, քանզի ես միշտ ամեն բան վերահսկում էի, իսկ հիմա ինքս եմ կախվածության մեջ բոլորից և հատկապես կնոջիցս, որը պայքարում է քաղցկեղի դեմ»  - մի անգամ անկեղծացել է Ֆիլիպը:

Ֆիլիպ Պոցո դի Բորգո

Աբդել Յասմին Սելլու 

Աբդելը համեստ մանկություն է ունեցել: Ապրելով 8 եղբայրների ու քույրերի հետ՝ դարձել է բավականին իմպուլսիվ ու անզուսպ։ Աբդելին նույնիսկ հեռացրել են դպրոցից վատ վարքի պատճառով: Միակ առանձնահատկությունը, որը երիտասարդն ուներ, մարդկանց հեշտորեն հմայելու կարողությունն էր:

Աբդելը զարմանալիորեն աշխատանքի է ընդունվում Ֆիլիպ Պոցո դի Բորգոյի տանը՝ խնամելու անդամալույծ միլիոնատիրոջն ու նրա հիվանդ կնոջը: 

Աշխատանք, որն ի սկզբանե վատագույն որոշման արդյունք է, հետագայում՝ մի մեծ ու գեղեցիկ ընկերության սկիզբ․․․

Տարիների ընթացքում Ֆիլիպը բազմաթիվ հարցազրույցներ է անցկացրել, և, հետևաբար, վատ տղայի արտաքին տեսքի հետևում կարողացել է նկատել Աբդելի ներուժը: 

«Նա չէր խղճում ինձ: Նա անպատկառ էր, հանդուգն և ուներ աննախադեպ հումորի զգացում: Ու ես հասկացա, որ նորից եմ վայելում կյանքը»,- ասել է Ֆիլիպը՝ բացատրելով իր որոշումը:

Աբդել Յասմին Սելլու 

Այդքան տարբեր, բայց այդքան նման. երկուսն էլ բուժման կարիք ունեին:

Ցուցաբերելով խնամքի ոչ ստանդարտ մեթոդներ՝ Աբդելն օրեցօր գրավում էր Ֆիլիպի սիրտը՝ վերադարձնելով նրան կյանքի բերկրանքը:

Ընկերություն 

«Մենք երկու հուսահատ մարդ էինք, որոնք ելք էին փնտրում։ Մեծահարուստ՝ խելագարված վշտից, և երիտասարդ ավազակ: Մենք վտարանդիներ էինք, որոնք աջակցում էին միմյանց»:

 2003 թվականին, երկուստեք հարազատ սրտեր գտնելուց հետո, նրանց 10 տարվա համագործակցությունը դադարել է լավագույն ձևով՝ «առանց տխրության և դժվարությունների»: Այս ճակատագրական հանդիպման արդյունքում ստեղծվել է 2 գիրք. Աբդելի գիրքը կոչվում է «Դու փոխեցիր իմ կյանքը», իսկ Ֆիլիպինը՝ «Անձեռնմխելի», որն էլ ոգեշնչել է ֆրանսիական ֆիլմի ստեղծմանը:

Ընկերությունն ու մտերմությունը սոցիալական խավեր չեն ճանաչում: Ամեն պահի կարող ենք հանդիպել օգնող ձեռքի, որը դուրս կհանի մեր հարմարավետության գոտուց, որպեսզի կարողանանք հաղթահարել ինքներս մեզ:

untouchables
 

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա