Logo

19 տարի անց. Ջասթին Թիմբերլեյքը մտադիր է հանդիպել Բրիթնի Սփիրսին՝ ներողություն խնդրելու համար

Հեղինակ
tigran5
00:00 / 25.11.2021Լուրեր
gettyimages 2255584 640x458 1 - 19 տարի անց. Ջասթին Թիմբերլեյքը մտադիր է հանդիպել Բրիթնի Սփիրսին՝ ներողություն խնդրելու համար

Հայտնի է դարձել, որ Բրիթնի Սփիրսի նախկին բոյֆրենդը՝ Ջասթին Թիմբերլեյքը, ցանկանում է անձամբ հանդիպել երգչուհուն, որպեսզի ներողություն խնդրի իրենց բաժանման համար, որը տեղի է ունեցել գրեթե 20 տարի առաջ:

Ջասթին Թիմբերլեյքը ցանկություն հայտնեց անձամբ աջակցել երգչուհուն: «Ջասթինն ուրախ է, որ Բրիթնին այժմ ապրում է իր ուզած կյանքով: Նա կցանկանար անձամբ խոսել նրա հետ, եթե նա ցանկանա»,- HollywoodLife-ին ասել է աղբյուրը:

Երգչուհու շատ երկրպագուներ մինչ օրս կարծում են, որ Ջասթինը նրանցից էր, ով Բրիթնիին հասցրեց նյարդային խանգարման:

Նշենք, որ Ջասթինը բազմիցս ներողություն է խնդրել և աջակցել Բրիթնիին: Օրինակ, անցյալ ամառ երգիչը թվիթերում գրել էր հետևյալը. «Այն ամենը, ինչ կատարվում է նրա հետ, սխալ է: Ոչ մի կնոջ չպետք է արգելվի ինքնուրույն տնօրինել սեփական մարմինը: Իր կամքին հակառակ ոչ մեկին չի կարելի պահել: Ոչ ոք չպետք է թույլտվություն խնդրի անելու այն ամենը, ինչի համար նա այդքան տքնաջան աշխատել է»:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա