Logo

18-ամյա Ժոաո Ֆոնսեկան` երիտասարդների տարվա Ամփոփիչ մրցաշարի հաղթող

23:55 / 22.12.2024Թենիս
null

Սաուդյան Արաբիայի Ջեդա քաղաքում ավարտվեց երիտասարդների տարվա Ամփոփիչ մրցաշարը։ Տիտղոսը նվաճեց մրցաշարի ամենաերիտասարդ մասնակիցը` 18-ամյա Ժոաո Ֆոնսեկան։

Բրազիլացի թենիսիստը եզրափակիչում 2-4, 4-3 (10-8), 4-0, 4-2 հաշվով առավելության հասավ Լերներ Թիենի (ԱՄՆ, 122-րդ ռակետ) նկատմամբ։ Աշխարհի 145-րդ ռակետը հաղթեց 1 ժամ 29 րոպեում։

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում էին Մ21 լավագույն թենիսիստները։ Հանդիպումները կայանում էին հատուկ ձևաչափով. սեթը հաղթելու համար անհրաժեշտ էր առավելության հասնել 4 գեյմում, 3-3 հաշվի դեպքում կողմերը թայ-բրեյք էին խաղում։ Գեյմում 40-40 հաշվի դեպքում թենիսիստներից որևէ մեկին առավելություն չէր տրվում. հաջորդ միավորը հաղթողը գեյմն ավարտում էր իր օգտին։ Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն դոլար էր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա