Logo

18-ամյա ուսանողը Բոլոր աստղերի խաղին 100,000 դոլար է վաստակել

21:43 / 17.02.2025Բասկետբոլ
null

NBA-ի Բոլոր աստղերի խաղի ընդմիջմանը 18-ամյա ուսանող Ջարեն Բարախասը մեկ դիպուկ 3-միավորանոց նետում կատարելու համար վաստակել է 100,000 դոլար:

Նա մրցել է «Միլուոկի Բաքսի» աստղային բասկետբոլիստ Դամիան Լիլարդի հետ: Սահմանված կարճ ժամանակում Բարախասից պահանջվել է մեկ դիպուկ 3-միավորանոց կատարել, ինչը նրան հաջողվել է անել: Լիլարդը պետք է երեք անգամ դիպուկ գտնվեր, նրան չի հաջողվել:

«Սա աներևակայելի կարևոր է ինձ համար, դա կօգնի իմ ընտանիքին և, իհարկե, ինձ: Ես կօգտագործեմ այս գումարը իմ կրթության համար», - ասել է Բարախասը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ