18-ամյա առագաստանավորդ Ջեքսոն Ջեյմս Ռայսը դժբախտ պատահարի զոհ է դարձել և մահացել, գրում է Matangi Tonga-ն։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 15-ին։ Մարզիկը հերթական մարզումն էր անցկացնում, սակայն հանկարծ ընկել է ջուրն ու խեղդվել։
Բրիտանական ծագում ունեցող Ռայսը նվաճել էր Փարիզ-2024-ի ուղեգիր։ Նա պետք է դառնար Տոնգայի պատմության առաջին մարզիկը, որը ներկայացնելու էր երկիրն ամառային Օլիմպիական խաղերում։
Հիշեցնենք, որ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերն անցկացվելու են հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։