Ավստրիական «Զալցբուրգը» հունիսի 30-ին ընկերական հանդիպում է անցկացրել հունգարական «Ֆերենցվարոշի» հետ ու հաղթել 2-1 հաշվով։ Հանդիպման բոլոր գոլերը գրանցվել են առաջին խաղակեսում։
«Զալցբուրգի» կազմում ամբողջ երկրորդ խաղակեսին մասնակցել է 18-ամյա պաշտպան Մարկ Գևորգյանը։ Հայ ֆուտբոլիստը խաղացել է 52 համարի մարզաշապիկով։


