Logo

18-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանն առաջին մեդալն է նվաճել մեծահասակների միջազգային մրցումներում

15:01 / 07.12.2023Ծանրամարտ
null

55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել Դոհայում ընթացող ծանրամարտի վարկանիշային Գրան պրիում: Մեծահասակների միջազգային մրցումներում սա 18-ամյա Գրիգորյանի առաջին հաջողությունն է:

Երկամարտում Ալեքսանդրա Գրիգորյանը գրանցել է 189 կգ արդյունք: Ավելի լավ ցուցանիշ գրանցել են միայն Ռի Սու Յոնը (210 կգ) և Սուրոդչանա Խամբաոն (193 կգ): 

Հիշեցնենք, որ վերջերս Ալեքսանդրա Գրիգորյանը Գվադալահարայում դարձել էր աշխարհի երիտասարդական չեմպիոն:

«Հանգստանալու ժամանակ չկար. երբ հասա տուն, միանգամից պետք է պատրաստվեի այս մրցմանը»,- Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հաղորդմամբ՝ Գրան պրիից հետո ասել է Գրիգորյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ