«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում ընդունեց Բիլբաոյի «Աթլետիկին» և խաղավերջում խփած գոլով հաղթանակի հասավ 1-0 հաշվով:
Կատալոնական ակումբի միակ գոլը խփեց 17-ամյա իսպանացի հարձակվող Մարկ Գույուն, որը 79-րդ րոպեին փոխարինման մտավ, իսկ 80-րդ րոպեին աչքի ընկավ դարպասի գրավումով:
«Բարսելոնայի» սան Գույուն նաև իր պաշտոնական նորամուտը նշեց կատալոնական ակումբի առաջին թիմում:
Չավիի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 24-ի և երրորդն է աղյուսակում: «Աթլետիկը» 17 միավորով 6-րդն է: Աղյուսակը գլխավորում է Մադրիդի «Ռեալը», որը վաստակել է 25 միավոր, երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնան» նույնպես 25 միավոր ունի:
Լա լիգա, 10-րդ տուր
«Բարսելոնա» - «Աթլետիկ Բիլբաո»՝ 1-0
Մարկ Գույու, 80