Իտալացի հեծանվորդ Յակոպո Վենցոն մահացել է Ավստրիայում կայացած Junioren Rundfahrt մրցավազքի հերթական փուլի ժամանակ:
Campana Imballaggi Geo& Tex ակումբի 17-ամյա մարզիկը մրցավազքի ժամանակ գլորվել է սարից:
«Խոր վշտով հայտնում ենք Յակոպո Վենցոյի մահվան մասին: Երեկ նա Ավստրիայի մրցավազքի առաջին փուլի ժամանակ մեծ բարձրությունից գլորվել է: Նա անհավանական պատանի էր, որին մեծ ապագա էին խոստանում»,- ասված է ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ:


