Հայաստանի երիտասարդական հավաքականի 17-ամյա հարձակվող Ֆին Գերագուսյանը «Սանդեռլենդի» Մ21 թիմի կազմում «Իփսվիչի» Մ21 թիմի դեմ Պրեմիեր լիգա 2-ի խաղում կատարել է գոլային փոխանցում:
Գերագուսյանը 10-րդ րոպեին արդյունավետ փոխանցում է կատարել Հարիսոն Ջոնսին, որը բացել է հաշիվը: «Սանդեռլենդի» երիտասարդական թիմը հաղթել է 4-2 հաշվով:
Ընդհանուր առմամբ` հայ հարձակվողը «Սանդեռլենդի» Մ21 թիմի կազմում անցկացրել է 3 խաղ, ունի մեկական գոլ և ասիստ: Գերագուսյանն ընթացիկ մրցաշրջանում «Սանդեռլենդի» Մ18 թիմի կազմում 4 խաղում խփել է 3 գոլ:


