Logo

17-ամյա ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ պայմանագիր է ստորագրել «Չելսիի» հետ

23:41 / 24.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լոնդոնի «Չելսին» պրոֆեսիոնալ պայմանագիր է ստորագրել 17-ամյա կիսապաշտպան Ռեջի Ուոլշի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Անգլիացին հոկտեմբերի 20-ին էր դարձել 17 տարեկան, իսկ 2 օր անց փոխարինման էր դուրս եկել «Այաքսի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրի տնային խաղում, որտեղ «Չելսին» հաղթել էր 5-1 հաշվով:

Ուոլշը նախորդ մրցաշրջանում էր նորամուտը նշել անգլիական գրանդի կազմում` մասնակցելով շվեդական «Յուրգորդենի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի տնային խաղին:

Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ