Logo

17-ամյա ֆուտբոլիստի դուբլը հաղթական էր «Մոնակոյի» համար (տեսանյութ)

21:54 / 28.12.2022Վիդեո
Էլիս Բեն-Սեգիր

Կատարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունով պայմանավորված ակումբային դադարից հետո վերսկսվել է Ֆրանսիայի առաջնությունը:

Լիգա 1-ի 16-րդ տուրում «Մոնակոն» հյոււրընկալվեց «Օսերին» և հաղթանակի հասավ 3-2 հաշվով:

«Մոնակոյի» կազմում դուբլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած 17-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Էլիս Բեն-Սեգիրը, մեկ գոլ էլ խփեց նրա հայրենակից, հարձակվող Վիսամ Բեն Յեդերը:

17 տարեկան 315 օրականում Բեն-Սեգիրը ֆրանսիացի լեգենդար հարձակվող Թիերի Անրիից հետո դարձավ «Մոնակոյի» պատմության երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը դուբլ է ձևակերպել Լիգա 1-ում: Անրին 1995 թվականին 17 տարեկան 255 օրականում Ֆրանսիայի առաջնությունում երկու գոլ էր խփել «Լանսի» դարպասը:

«Օսերի» կազմում գոլ խփեց սենեգալցի հարձակվող Մբայե Նիանգը, «Մոնակոյից» ինքնագոլի հեղինակ դարձավ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Յուսուֆ Ֆոֆանան:

«Մոնակոն» 16 խաղից հետո 30 միավորով 4-5-րդ տեղերն է բաժանում «Մարսելի» հետ, որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Օսերը» նույնքան խաղից հետո 13 միավորով 18-րդն է:

Լիգա 1, 16-րդ տուր

«Օսեր» - «Մոնակո»՝ 2-3 (տեսանյութ)

Մբայե Նիանգ, 30 (11մ.), Յուսուֆ Ֆոֆանա, 68, (ինքնագոլ) - Վիսամ Բեն Յեդեր, 45+3 (11մ.), Էլիս Բեն-Սեգիր, 58, 85

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ