Logo

17-ամյա Էմին Օհանյանը դարձավ աշխարհի մինչև 20 տարեկանների փոխչեմպիոն

14:50 / 13.06.2024Շախմատ
null

17-ամյա Էմին Օհանյանը դարձավ Հնդկաստանում ավարտված շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության փոխչեմպիոն։

Վերջին՝ 11-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով ուժեղ գտնվեց Ֆիլիպինները ներկայացնող Դանիել Քուիզոնից։ Օհանյանն առաջնությունն ավարտեց 8.5 միավորով և Ղազախստանը ներկայացնող Նոգերբեկ Կազիբեկի հետ կիսեց 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոն հռչակվեց Կազիբեկը, որը վերջին տուրում սպիտակներով հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանին:

Նախավերջին տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորած Ղարիբյանը 4 միավորով գրավեց չորրորդ տեղը։

Հիշեցնենք, որ կանանց աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության փոխչեմպիոն էր դարձել Հայաստանի ներկայացուցիչ Մարիամ Մկրտչյանը, որը 11 հնարավորից վաստակել էր 9.5 միավոր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա