Logo

17-ամյա Անտոնի Սարդարյանը պայմանագիր է ստորագրել «Յան Ռեգենսբուրգի» հետ

19:20 / 02.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

17-ամյա հայ հարձակվող Անտոնի Սարդարյանը սոցցանցերում կատարած գրառմամբ հայտարարել է, որ պայմանագիր է ստորագրել գերմանական «Յան Ռեգենսբուրգ» ակումբի հետ:

«Հպարտությամբ եմ հայտարարում, որ երկարաժամկետ պայմանագիր եմ կնքել «Յան Ռեգենսբուրգ» ֆուտբոլային ակումբի հետ։ 

Առաջիկա մրցաշրջանում կմիանամ մինչև 19 տարեկանների թիմին։ Շնորհակալ եմ ակումբի կողմից ինձ ցուցաբերված վստահության համար»,- գրել է Սարդարյանը:

Հիշեցնենք, որ Սարդարյանը մեկ ամիս առաջ հեռացել էր գերմանական «Նյուրնբերգ» ակումբից: Սարդարյանը չորս տարի խաղացել է «Նյուրնբերգի» տարբեր տարիքային թիմերում։ 2024/2025 մրցաշրջանում նա խաղացել է Մ17 թիմի կազմում` Լիգա A-ում, որտեղ 19 խաղում խփել է 5 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ