17-ամյա Միրա Անդրեևան հաղթել է Դուբայի WTA-1000 շարքի մրցաշարը։
Ռուս թենիսիստուհին կանանց մենախաղի եզրափակիչում 1 ժամ 47 րոպեում 7-6 (7-1), 6-1 հաշվով պարտության է մատնել Կլարա Թաուսոնին (Դանիա)։
Անդրեևան դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ թենիսիստուհին, որը նվաճել է «Մասթերս» շարքի մրցաշարերի տիտղոս։ Նա WTA-ի դասակարգման աղյուսակում վաստակել է 1000 միավոր և հերթական թարմացումից հետո կարիերայում առաջին անգամ կբարձրանա 9-րդ տեղ։ Թաուսոնն էլ 650 միավոր է վաստակել և 38-ից կբարձրանա 23-րդ տեղ։