ԱԱ-2026-ի որակավորման փուլի Լիխտենշտայն – Ղազախստան մրցավեճում յուրահատուկ ցուցանիշ է գրանցվել:
Հյուրերի 16-ամյա հարձակվող Դաստան Սատպաևն առաջին անգամ ընդգրկված է եղել իր երկրի ազգային հավաքականի մեկնարկային կազմում և օգնել է հաղթել 2:0 հաշվով:
Սատպաևը փոխարինվել է 77-րդ րոպեին:
Պատանի հարձակվողը Ղազախստանի հավաքականում նորամուտը նշել է Ուելսի թիմի դեմ մարտի 22-ին կայացած մրցավեճում (1:3), երբ փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում:
Հիշեցնենք, որ «Չելսին» «Կայրաթից» գնել է 16-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը: Սատպաևը լոնդոնյան ակումբ կտեղափոխվի, երբ լրանա նրա 18-ամյակը: