Ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան Դուբայում ընթացող WTA 1000 շարքի մրցաշարի առաջին շրջանում երեք սեթում 2-6, 6-2, 1-6 հաշվով պարտվել է ամերիկացի Պեյթոն Սթերնսին (62-րդ ռակետ):
16-ամյա Անդրեևայի համար սա առաջին պարտությունն է 14 ամսվա ընթացքում WTA-ի մրցաշարերի առաջին շրջանում, հայտնում է WTA-ի մամուլի ծառայություն: Աշխարհի 33-րդ ռակետը նախորդ անգամ WTA-ի մրցաշարի առաջին շրջանում պարտվել էր 2022 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Մոնաստիր քաղաքում կայացած WTA 250 շարքի մրցաշարում 3-6, 7-6 (7-4), 3-6 հաշվով զիջելով իր հայրենակից Անաստասիա Պոտապովային։
Այդ մրցաշարից հետո Անդրեևան մասնակցել էր WTA-ի 10 մրցաշարի և բոլոր դեպքերում հաղթահարել առաջին փուլի արգելքը:


