Logo

1500 բնակչությամբ գյուղի «Մյոլբյու» թիմը պատմության մեջ առաջին անգամ դարձավ Շվեդիայի չեմպիոն

00:41 / 21.10.2025Ֆուտբոլ
null

«Մյոլբյու» թիմը պատմության մեջ առաջին անգամ դարձավ ֆուտբոլի Շվեդիայի առաջնության հաղթող: Առաջնության ավարտից 3 տուր առաջ համեստ թիմն ապահովեց չեմպիոնությունը:

27-րդ տուրում «Մյոլբյուն» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Գյոտեբորգին» և անհասանելի դարձավ երկրորդ տեղում գտնվող «Համարբյուի» համար: «Մյոլբյուն» 11 միավորով է առաջ թիկունքում գտնվող թիմից:

Ի դեպ, նախորդ մրցաշրջանի չեմպիոն և ընդհանուր առմամբ Շվեդիայի պատմության մեջ լավագույն թիմին` «Մալմյոյին», «Մյոլբյուն» գերազանցում է 21 միավորով: «Մալմյոն» չորրորդ տեղում է:

«Մյոլբյուն» ներկայացնում է փոքրիկ Հելևիկ գյուղը, որտեղ բնակվում է 1500 մարդ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ