Մադրիդի «Ռեալը» շարունակում է ծրագրել Լևերկուզենի «Բայերի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերը:
Sport Bild-ի տեղեկությամբ՝ հենց «արքայական ակումբն» է 21-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու գլխավոր ֆավորիտը:
Սպասվում է, որ գործարքը կկայանա 2025 թվականի ամռանը: Տրանսֆերը գնահատվում է 150 միլիոն եվրո:
Վիրցին ստորագրելու համար պայքարելու են նաև «Մանչեսթեր Սիթին» ու «Բավարիան»: