Logo

150-200 աշխատատեղ կարող է կրճատվել. «Մանչեսթեր Յունայթեդի» հայտարարությունը

20:14 / 24.02.2025• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Մանչեսթեր Յունայթեդը» ֆինանսական խնդիրների պատճառով հարկադրված կգնա աշխատատեղերի կրճատման, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

««Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրում է վերափոխել իր կորպորատիվ կառուցվածքը՝ որպես ակումբի ֆինանսական հզորության և գործառնական արդյունավետության բարելավման մի շարք լրացուցիչ միջոցառումների մաս:

Այս միջոցառումների շրջանակում 150-200 աշխատատեղ կարող է կրճատվել աշխատակիցների հետ խորհրդակցելուց հետո: 

Մենք պարտավոր ենք «Մանչեսթեր Յունայթեդը» վերադարձնել լավագույն դիրքերին: Մենք նախաձեռնում ենք լայնածավալ միջոցառումների շարք, որը կվերափոխի ու կթարմացնի ակումբը։ Ցավոք սրտի, սա նշանակում է հետագա հնարավոր կրճատումներ, և մենք խորապես ափսոսում ենք մեր գործընկերների համար: Այնուամենայնիվ, այս բարդ որոշումներն անհրաժեշտ են ակումբին՝ ֆինանսական կայունությունը վերականգնելու համար»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Օմար Բերադայը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ