Logo

15-ամյա ֆուտբոլիստը նորամուտը նշեց Պրեմիեր լիգայում

10:30 / 08.04.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի առաջնության 31-րդ տուրի «Լեսթեր» – «Նյուքասլ» խաղում նորամուտն է նշել տանտերերի կիսապաշտպան Ջերեմի Մոնգան, հայտնում է Opta-ն:

15-ամյա ֆուտբոլիստը դարձել է պատմության մեջ երկրորդ ամենաերիտասարդ խաղացողը, որը խաղադաշտ է դուրս եկել Պրեմիեր լիգայում:

Նորամուտի պահին նա 15 տարեկան և 271 օրական էր:

Ռեկորդակիրն «Արսենալի» եզրային հարձակվող Իթան Նվաներին է, որը Պրեմիեր լիգայում նորամուտը նշել է 15 տարեկան 181 օրականում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ