Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ուկրաինահայ բռնցքամարտիկ Մարկ Ավետիքյանին պարգևատրել է «Ուկրաինայի ապագա» մեդալով, հաղորդում է Ուկրաինայի բռնցքամարտի ֆեդերացիան:
2025 թվականի հունիսին 15-ամյա բռնցքամարտիկը փրկել էր ընկերոջը Բիլգորոդ-Դնեստրովսկիի վրա ռուսական օդային հարվածի ժամանակ։ Պայթյունի հետևանքով Ավետիքյանը վնասվածք էր ստացել, բայց կարողացել էր փրկել ընկերոջը:
Մարկ Ավետիքյանն Ուկրաինայի պատանեկան չեմպիոն է:


