«Բարսելոնան» որոշել է 13-ամյա բասկետբոլիստ Մոհամեդ Դաբոնեին տեղափոխել գլխավոր թիմ, հայտնում է Sport.es-ը:
Բուրկինա Ֆասոն ներկայացնող բասկետբոլիստը կատալոնական ակումբի սան է: Նա «Բլաուգրանային» է միացել 11 տարեկանում: Այժմ Դաբոնեի հասակը 210սմ է:
13-ամյա բասկետբոլիստն իրեն հիանալի է դրսևորել Եվրալիգայի երիտասարդական առաջնությունում, դրանից հետո ակումբը որոշել է նրան տեղափոխել գլխավոր թիմ:
Աբու Դաբիում կայացած մրցաշարում Մոհամեդն իրենից տարիքով շատ ավելի մեծ բասկետբոլիստների հետ խաղալիս միջինում գրանցել է 12 միավոր, 7,3 ռեբաունդ և 1,3 արգելափակում: Նրան համեմատում են Յանիս Ադետոկումբոյի և Վիկտոր Վեմբանյամայի հետ:
Դաբոնեի հետ գլխավոր թիմ է տեղափոխվել նաև 17-ամյա կենտրոնական Սայոն Կեյտան: Նրա հասակը 212սմ է:


