Logo

«120 հազար խաղաղ բնակիչ Լեռնային Ղարաբաղում հարձակման է ենթարկվում». Մխիթարյանի գրառումը

22:00 / 19.09.2023Ֆուտբոլ
Հենրիխ Մխիթարյան-գրառում

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում գրառում է արել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիայի վերաբերյալ ու հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը:

«120 հազար խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 30 հազար երեխաներ, Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման են ենթարկվում:

Ադրբեջանը վերսկսում է պատերազմը՝ հրետակոծելով քաղաքացիների և քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ 9 ամիս շրջափակման, սովի ու մարդասիրական մուտքը փակելուց հետո:

Ինչպես փորձագետներն են ասում՝ սա ցեղասպանություն է: Կոչ եմ անում իմ երկրպագուներին, մարզական աշխարհին ու գործընկերներիս՝ արձագանքել, օգնել բարձրացնել խաղաղության ձայնը:

Երեխաները թիրախ չեն, բայց արդեն 1 երեխա զոհվել է, ևս 11-ը՝ վիրավորվել», - սոցցանցերում գրել է Հենրիխ Մխիթարյանը:

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով այս պահի դրությամբ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 128 վիրավոր։

«Արևիկ» բուժմիավորումում գտնվում է 12 երեխա, որոնցից 3-ը` ծանր վիճակում: Այժմ նրանց վիրահատում են։

Դատաբժշկական բյուրոյի տվյալներով՝ ժամը 20:00-ի դրությամբ զոհերի թիվը 25 է, որից 2-ը՝ քաղաքացիական անձ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա