Logo

12 ֆուտբոլիստ. Հայաստանի հավաքականն առաջին մարզումն անցկացրեց

13:49 / 03.09.2023Ֆուտբոլ
null

2024թ․ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի առաջիկա խաղերին պատրաստվող Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 3-ին սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները․ 

Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ» 
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»  
Վարազդատ Հարոյան - «Աստանա»
Կամո Հովհաննիսյան - «Աստանա»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու» 
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու» 
Սերգեյ Մուրադյան - «Նոա» 
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ» 
Արտակ Դաշյան - «Փյունիկ» 
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» 
Արթուր Սերոբյան - «Կասա-Պիա»

Այսօր թիմին կմիանան Գեորգի Հարությունյանը («Կրասնոդար»), Էդուարդ Սպերցյանը («Կրասնոդար»), Ուգոչուկվու Իվուն («Ռուբին») և Ստանիսլավ Բուչնևը («Փյունիկ»), սեպտեմբերի 4-ին՝ Հրանտ-Լեոն Ռանոսը («Բորուսիա Մ.»), Նաիր Տիկնիզյանը («Լոկոմոտիվ»), Լուկաս Սելարայանը («Ալ Ֆաթեհ») և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը («Բոկա Խունիորս»):

Սեպտեմբերի 5-ին հավաքականի շարքերը կհամալրեն նաև Անդրե Չալըշըրը («Բրոմապոյկարնա»), Ստյոպա Մկրտչյանը («Օսիեկ»), Տիգրան Բարսեղյանը («Սլովան»), Վահան Բիչախչյանը («Պոգոն») և Սարգիս Ադամյանը («Քյոլն»):

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Ալեքսանդր Պետրակովի թիմն Էսքիշեհիր քաղաքի համանուն ստադիոնում կմրցի Թուրքիայի հավաքականի հետ, իսկ երեք օր անց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին։

Եվրո-2024-ի ընտրական փուլի D խումբը 4 խաղից հետո գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որն ունի 9 միավոր։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան (2 խաղ) և Ուելսը (4 խաղ) վաստակել են 4-ական միավոր, իսկ Լատվիան պարտվել է բոլոր՝ երեք խաղերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ