Logo

11-մետրանոցներ և Մբապեի գոլային վերադարձը. ՊՍԺ-ն կրկին չհաղթեց

02:15 / 20.08.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի առաջնության 2-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Թուլուզին»: Մայրաքաղաքային թիմը երկրորդ անընդմեջ խաղում ոչ-ոքի խաղաց: Այս անգամ գրանցվեց 1:1 հաշիվը:

Լուիս Էնրիկեի թիմի խաղի սցենարը չէր փոխվել. գնդակի հսկայական վերահսկողություն, բայց քիչ գոլային պահեր:

Իրավիճակը փոխվեց, երբ ընդմիջումից հետո խաղադաշտ մտավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը պայմանագիրը չերկարաձգելու պատճառով վերջին շաբաթներին հեռացվել էր գլխավոր թիմից: ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն 11-մետրանոց վաստակեց և ինքն էլ հստակորեն իրացրեց:

Ֆրանսիայի գործող չեմպիոնը մոտ էր հաղթանակին, բայց հանդիպման վերջնամասում մարոկկացի պաշտպան Աշֆրաֆ Հակիմին խախտեց կանոնները և մրցավարը նշանակեց 11-մետրանոց: Այն անվրեպ իրացրեց Զակարիա Աբուխլալը:

«Լորյանի» և «Թուլուզի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո Լուիս Էնրիկեի թիմը 2 միավորով 8-րդ տեղում է:

Լիգա 1, 2-րդ տուր

«Թուլուզ» – ՊՍԺ՝ 1:1

Զակարիա Աբուխլալ, 87 (11մ) - Կիլիան Մբապե, 62 (11մ)

Խաղի գոլերը՝ այստեղ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ