Logo

11 գոտեմարտ ու 11 հաղթանակ․ Արսեն Հարությունյանը դարձել է Գերմանիայի չեմպիոն

17:11 / 29.01.2024Ըմբշամարտ
null

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը դարձել է Գերմանիայի թիմային առաջնության ոսկե մեդալակիր։

Հայ ըմբիշը հանդես է եկել Burghausen ակումբի կազմում։ Հարությունյանն անցկացրել է 11 գոտեմարտ ու տարել նույնքան հաղթանակ։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մարզչական կազմին և այն մարդկանց, ովքեր ինձ դիմավորել և օգնել են մրցաշարի ժամանակ»,- սոցցանցերում գրել է ըմբիշը։

Հիշեցնենք, որ Արսեն Հարությունյանը Հայաստանի հավաքականի կազմում հայտավորվել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում փետրվարի 12-19-ին կայանալիք Եվրոպայի առաջնությանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ