Անգլիացի հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է Մյունխենի «Բավարիայի»` սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Երկրպագուների քվեարկությամբ 32-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձայների 54.2%-ը՝ առաջ անցնելով վինգերներ Մայքլ Օլիսեից ու Լուիս Դիասից, որոնք համապատասխանաբար ստացել են քվեների 12.1 և 11.6%-ը:
Քեյնը սեպտեմբերին 5 խաղում խփել էր 11 գոլ և կատարել 2 ասիստ: Անգլիացին ճանաչվել էր նաև Բունդեսլիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


