Logo

11 ակումբ Ազգային արտոնագիր է ստացել

21:24 / 01.04.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ապրիլի 1-ին կայացել է ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (առաջին ատյանի մարմնի) հերթական նիստը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Նիստի ընթացքում քննության է դրվել Fastex Պրեմիեր Լիգայի 2024/2025 թթ. մրցաշրջանի մասնակից 10 ակումբների՝ «Ալաշկերտ», «Փյունիկ», «Վան», «Ուրարտու», «Արարատ», «Նոա», «Արարատ-Արմենիա», «Շիրակ», «Վեստ Արմենիա», «Գանձասար», և Հայաստանի Առաջին խմբի մասնակից «Սյունիք ՖԱ» արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Ազգային արտոնագիր ստանալու համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու ամռանը մեկնարկող Fastex Պրեմիեր Լիգայի 2025/2026 թթ. մրցաշրջանին:

Արտոնագրման կոմիտեն կայացրել է միաձայն որոշում, ըստ որի Ազգային արտոնագրեր են շնորհվել թեկնածու բոլոր ակումբներին՝ «Ալաշկերտ ՖԱ», «Փյունիկ ՖԱ»«Վան ՖԱ»«Ուրարտու ՖԱ», «Արարատ ՖԱ», «Նոա ՖԱ», «Արարատ-Արմենիա ՖԱ» «Շիրակ ՖԱ»«ՖԱ Վեստ Արմենիա»«Գանձասար ՖԱ» և «Սյունիք ՖԱ» ակումբներին:

Ազգային արտոնագրերի շնորհումից հետո ակումբները կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի արտոնագրային գործընթացին և կսկսեն նախապատրաստել իրենց ֆինանսական փաստաթղթային փաթեթները վերոնշյալ արտոնագիրը ստանալու համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ