«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Բրունու Ֆեռնանդեշի տրանսֆերի համար Մադրիդի «Ռեալի»՝ 107 միլիոն եվրո առաջարկելու տեղեկությունը, հաղորդում է Daily Mail-ը:
«Բրունուն չի հեռանա. նա հարկավոր է ակումբին: Եթե մենք ցանկանում ենք Պրեմիեր լիգայի հաղթող դառնալ, լավագույն ֆուտբոլիստները պետք է մեզ հետ լինեն:
Մենք վերահսկում ենք իրավիճակը: Ես զգում եմ, որ Բրունուն իսկապես երջանիկ է այստեղ: Նա հասկանում է, թե մենք ինչի ենք ձգտում»,- ասել է պորտուգալացի մասնագետը:
Ֆեռնանդեշի ու «Մանչեսթեր Յունայթեդի» պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը՝ մեկ տարով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ: