Logo

102 միավոր և 35 ասիստ. հայ եղբայրների ռեկորդային մրցելույթը

12:57 / 27.01.2025Բասկետբոլ
null

Լոս Անջելեսի Մեսրոպյան դպրոցի բասկետբոլի թիմում հանդես եկող Նիք Խաչիկյանն ու նրա զույգ եղբայր Դիլանը ռեկորդային մրցելույթ են ունեցել, հայտնում է ESPN-ը։

Նիք Խաչիկյանը Փասադենայի դպրոցի թիմի դեմ խաղում (119-25) վաստակել է 102 միավոր։ Պատանի բասկետբոլիստը ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի պատմության մեջ մեկ խաղում ամենաշատ միավորներն է վաստակել։ Նրա 60 նետումներից 48-ը դիպում են եղել։

Դիլան Խաչիկյանը ոչ մի միավոր չի վաստակել, բայց թրիփլ-դաբլ է գրանցել։ Նա կատարել է 35 ասիստ ու 15 ռեբաունդ, 13 անգամ էլ կասեցրել է մրցակցի գրոհը։

Եղբայրների անհավանական մրցելույթը չի վրիպել նաև Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պատմության գլխավոր ռմբարկու Լեբրոն Ջեյմսի ուշադրությունից։ Լեգենդար բասկետբոլիստը Sports Center Next պարբերականի` սոցցանցերում արած հրապարակման մեկնաբանություններում գրել է. «Ես ցանկանում եմ տեսնել տեսանյութը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ