Logo

«10 գնդակ ստանար՝ 9-ը կկորցներ». Ռոնալդոն անվանել է ամենավատ թիմակցին

17:37 / 15.02.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի լեգենդ Ռոնալդոն Մադրիդի «Ռեալում» իր նախկին թիմակից Թոմաս Գրավեսենին անվանել է վատագույնը, որի հետ երբևէ խաղացել է: Ռոմարիոյի հետ զրույցում Ռոնալդոն քննադատել է դանիացուն կոշտ խաղաոճի ու տեխնիկապես հմուտ չլինելու համար:

«Նա հիանալի տղա էր, հիասքանչ անձնավորություն: Մի օր պոկերի մրցաշարում կարող էր հաղթել 50 միլիոն դոլար կամ նման մի բան: Բայց ֆուտբոլի խաղադաշտում նա ուղղակի սարսափելի էր: Նա կոպիտ էր խաղում, կոշտ սահանկումներ անում: Շատ վատն էր»,- ասել է Ռոնալդոն:

Բրազիլացին իր հայրենակիցների շրջանում՝ որպես տեխնիկապես ամենաթույլ խաղացողի, անվանել է Ամարալին, որը 1995-96 թվականներին 10 խաղի է մասնակցել Բրազիլիայի հավաքականում:

«Նա շատ էր վազում, բայց եթե 10 գնդակ ստանար, 9-ը կկորցներ»: 

Լավագույնների վերաբերյալ Ռոնալդոն կասկած չի ունեցել. «Ռոնալդինյոն՝ Բրազիլիայի հավաքականում, Զիդանը՝ ակումբային մակարդակում: Զիզուն այնքա՜ն ոճ ուներ: Նա տարբերվում էր, չափազանց հմուտ էր և ամեն ինչ հեշտ էր դարձնում»: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ