Հարրի Փոթերի մասին գրքերն ու ֆիլմերը կարելի է անվերջ ուսումնասիրել. այնքան բան կա դրանցում թաքնված: Եվ նույնիսկ նրանք, ովքեր հարյուր անգամ կարդացել և նորից դիտել են Հարրի Փոթերը, ամեն անգամ, երբ ծանոթանում են ֆրանշիզային, կարող են նոր բան բացահայտել իրենց համար:
Ներկայացնում ենք առանձնացված դրվագներ, որոնցում կան դետալներ, որոնք հավանաբար երբեք չեք նկատել:
1. Օրինակ դուք կարող եք մտածել, որ մորաքույր Պետունիան ինչ-որ ուտեստ է պատրաստում այս տեսարանում: Բայց իրականում նա ներկում է Դադլիի հին հագուստները, որպեսզի դրանցից պատրաստի Հարրիի դպրոցական համազգեստը:
2. Ֆիլմի 3-րդ մասում ամեն անգամ, երբ Հերմիոնան հայտնվում է դասարանում, նրա պարանոցին երևում է ժամացույց կախազարդը, որը նա սովորաբար անմիջապես թաքցնում է:
3. Տեսարանը, որտեղ Վոլդեմորդը գրկում է Դրակոյին «Մահվան պարգևների» եզրափակիչում՝ ամբողջովին իմպրովիզացված է: Ահա թե ինչու նա այդքան անհարմար տեսք ունի:
4. «Ազկաբանի բանտարկյալը»-ում Չաղ տիկնոջ դիմանկարի կողքին կախված է նկար, որտեղ պատկերված են ֆիլմի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի իրական կինը և դուստրը:
5. «Կիսարյուն արքայազն»-ում, երբ Հորաս Սլուգհորնը վերածվում է ծպտված աթոռի, նրա կոշիկները մնում են տեսանելի:
6. Վերջին կադրերում Հարրիի սպին հազիվ է երևում: Սա վիպաշարի վերջին տողին է վերաբերում. «Սպին չի ցավում 19 տարի: Ամեն ինչ լավ էր»:
7. «Փիլիսոփայական քարում» Հարրիի սպին սկսում է այրվել ոչ թե Սնեյփի հայացքից, այլ այն պատճառով, որ Քվիրելը, ում պարանոցում թաքնված էր Վոլդեմորը, շրջել է գլուխը:
8. Առաջին ֆիլմում, երբ Ֆրեդն ու Ջորջը փորձում են շփոթեցնել իրենց մորը, որպեսզի նա չկարողանա հասկանալ, թե ով՝ ով է, նրանց ճամպրուկների վրա երևում են նրանց սկզբնատառերը:
9. Ֆիլմաշարի առաջին մասում Դուրսլիներն ու իրենց բոլոր հարևաններն ունեն նույն մոդելի մեքենաներից: Սա ևս մեկ փորձ է՝ հնարավորինս «նորմալ» լինելու:
10. Երբ Հագրիդն առաջին անգամ Հարիին տանում է Ծակվող կաթսա, նրա մուտքի մոտ երևում է մի կախարդական նշան: Դրա մասին տեղեկությունն հայտնվում է միայն այն ժամանակ, երբ կողքով կախարդ է անցնում: