«Ֆինիքս Սանզը» և «Յուտա Ջազը» դրաֆթ-փիքերի փոխանակում են կատարել, հայտնում է ESPN-ը:
«Յուտան» ստանալու է «Ֆինիքսի» 2031 թվականի դրաֆթ-փիքը, իսկ Արիզոնայի ներկայացուցիչները՝ «Ջազին» պատկանող, բայց ուժեղ թիմերի ընտրությունները: Ակնկալվում է, որ 2025-ի, 2027-ի և 2029-ի այդ դրաֆթ-փիքերը չեն լինի բարձր տեղերով:
Հաշվի առնելով «Ֆինիքսից» ստացած փիքը՝ «Յուտան» առաջիկա 7 տարում դրաֆթի առաջին փուլի 11 ընրություն կունենա: