Logo

1 տարի անց 95 միլիոնանոց խաղացողին վաճառել 40-50 միլիոնով. ՊՍԺ-ի ծրագիրը

15:42 / 29.10.2024Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ն մտադիր է վաճառել թիմի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանիի տրանսֆերը: Ֆրանսիական ակումբը պատրաստ է 40-50 միլիոն եվրոյի դիմաց բաց թողնել 25-ամյա ֆուտբոլիստին:

Մեկ տարի առաջ փարիզցիները Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» 95 միլիոն եվրո են վճարել հարձակվողի տրանսֆերի համար:

Ամռանը «Յուվենտուսը» և Դորտմունդի «Բորուսիան» փորձել են գնել Կոլո Մուանիի տրանսֆերը, բայց տրանսֆերի գնի հարցում համաձայնության չեն հասել:

ՊՍԺ-ում անցկացրած 50 խաղում հարձակվողը 11 գոլ է խփել ու 6 ասիստ է կատարել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ