NBA-ում այսօր հանդիպում են անցկացրել լիգայի բոլոր 30 թիմերը: Կենտրոնական խաղերից մեկը Արիզոնայում էր, որտեղ «Ֆինիքս Սանզն» ընդամենը 2 միավորի առավելությամբ հաղթել է «Ֆիլադելֆիա Սիքսերսին»:
Հիմնական ժամանակի ավարտից առաջ որոշիչ նետում է կատարել «Սանզի» գերաստղ Քևին Դյուրենտը: Վերջին գրոհը եղել է հյուրերինը, սակայն թիմի կազմում նորամուտի խաղն անցկացնող Փոլ Ջորջը վրիպել է միջին տարածությունից: Գրանցվել է 118-116 հաշիվը:
Արևմտյան կոնֆերենցիայի առաջատար «Օկլահոման» 102-86 հաշվով առավելության է հասել «Օռլանդո Մեջիքի» նկատմամբ և հաղթելով բոլոր 7 խաղերում՝ միանձնյա առաջատարն է:
Վնասվածքից ապաքինված Սթեֆեն Քարին օգնել է «Գոլդեն Սթեյթին» 125-112 հաշվով գերազանցել «Վաշինգտոնին» և 6 հաղթանակով «Ֆինիքսի» հետ կիսում է 2-3 տեղերը:
Արևելքում բոլոր 8 խաղերը հաղթել և ակումբի պատմության ռեկորդ է կրկնել «Քլիվլենդը»: Այսօր «Կավալյերսը» 116-114 հաշվով առավելության է հասել «Միլուոկիի» նկատմամբ: Վերջին վայրկյաններին որոշիչ է դարձել Ջարետ Ալենի բլոկ-շոթը Դեմիեն Լիլարդի անցման ժամանակ:
Չեմպիոն «Բոսթոնը» 8 խաղերից հաղթել է 7-ում: Այսօր «կելտերը» 123-93 հաշվով ջախջախել են «Ատլանտային»: