Logo

1 միլիոն դոլար` մենամարտելու համար. Մախաչևի և մյուսների ռեկորդային հոնորարները UFC 311-ում

00:32 / 24.01.2025Խառը մենամարտեր
null

Հայտնի են դարձել հունվարի 19-ին Լոս Անջելեսում կայացած UFC 311-ի մասնակիցների հոնորարները, հաղորդում է Sporty Salaries-ը:

  • Իսլամ Մախաչև` 3 642 000 դոլար
  • Մերաբ Դվալիշվիլի` 2 192 000
  • Ռենատո Մոյկանո` 1,382,000
  • Ումար Նուրմագոմեդով` 1 132 000
  • Իրժի Պրոխազկա` 406.000
  • Քևին Հոլանդ` 371,000
  • Գրանտ Դոուսոն` 361,000
  • Դիեգո Ֆերեյրա` 316.000
  • Սերգեյ Սպիվակ` 211.000
  • Ջամալ Հիլ` 160,000

Թեթև քաշային կարգի չեմպիոնությունը չորրորդ անգամ պաշտպանած դաղստանցի Իսլամ Մախաչևը միայն մենամարտելու համար ստացել է 1 միլիոն դոլար, 100 հազար` հաղթանակի, 42 հազար` հովանավորչության և 2,5 միլիոն` հեռարձակումներից:

Ի դեպ, գոտու համար մենամարտում հայ մարտիկ Արման Ծառուկյանին փոխարինած բրազիլացի Ռենատո Մոյկանոն էլ վաստակել է 1,3 միլիոն դոլարից ավելի:

Հիշեցնենք, որ Մախաչևն առաջին ռաունդում խեղդող հնարքով հաղթել էր Մոյկանոյին: Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով էր հրաժարվել տիտղոսային մենամարտից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ