Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Տոմա Մենյեն պատմել է, թե ակումբն ինչպիսի տուգնանքներ սահմանել ֆուտբոլիստների ավելորդ քաշի համար:
«Մեր վերջին մարզման ժամանակ բոլորիս կշռել են, նույնը անելու են նաև վերադառնալիս: Ակումբը տուգնանքներ է սահմանել ավելորդ քաշի համար. 1000 եվրո յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց: Ինչ-որ մակարդակից հետո ամեն 100 գրամը տուգանվելու է 1000 եվրոյով:
Ես անուն չեմ հայտնի, բայց եղել է դեպք, որ ֆուտբոլիստներից մեկը 10 000 եվրո է վճարել: Նրան ասացի մեկ շաբաթում գցել ավելորդ քաշը և նա դա արեց»,- բելգիացու խոսքն է մեջբերում RMC Sport-ը:
Հիշեցնենք, որ ամանորյա տոներից հետո Բունդեսլիգան կվերսկսվի հունվարի 12-ին: