Logo

1 եվրո փոխհատուցում. Պերեսը դատական գործ է շահել

21:45 / 15.08.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն El Confidencial պարբերականի դեմ դատական գործը հաղթել է, հաղորդում է Goal.com-ը` հղում անելով Իսպանիայի Գերագույն դատարանի որոշմանը:

Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Ստորին դատարանի որոշումը` դատապարտելով այդ պարբերականի և դրա գլխավոր խմբագրի արարքը: Լրատվամիջոցը տարիներ առաջ հրապարակել էր Պերեսի անձնական խոսակցություններից աուդիոձայնագրություններ, որոնցում «Արքայական ակումբի» ղեկավարը թիմի լեգենդար նախկին ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուին, Իկեր Կասիլյասին, Ռաուլին և իսպանական գրանդի նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոյին անվանել էր հիմար, Կասիլյասին և Ռաուլին նաև անվանել էր խարդախներ:

Դատարանի որոշման մեջ նշվում է, որ լրատվամիջոցն աուդիոձայնագրությունները հրապարակել է՝ Պերեսին զրպարտելու համար: 

Հատկանշական է, որ դատարանի որոշումից հետո Պերեսը 1 եվրո փոխհատուցում կստանա: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ