Logo

1,5 տարի անց Ռաֆայել Բենիտեսը վերադարձավ մարզչական աշխատանքի

15:31 / 24.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Պանատինայկոսը» հայտարարել է Ռաֆայել Բենիտեսին գլխավոր մարզիչ նշանակելու մասին:

Իսպանացի մասնագետը փոխարինել է Խրիստոս Կոնտիսին, որը պաշտոնանկ էր արվել թիմի ղեկին ընդամենը 7 խաղ անցկացնելուց հետո:

65-ամյա մասնագետը Հունաստանում տարեկան կստանա 4 միլիոն եվրո:

Բենիտեսի նախորդ թիմը «Սելտան» էր, որտեղից հեռացվել է 2024 թվականի մարտին:

«Պանատինայկոսը» Հունաստանի առաջնության 2025/26 մրցաշրջանի մեկնարկային 6 տուրից հետո 9 միավորով 7-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ