Logo

1-3-ից հետո 4-3. «Բարսելոնան» վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց «Սելտայից»

20:18 / 19.04.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի 32-րդ տուրում տանը 4-3 հաշվով հաղթանակ կորզեց Վիգոյի «Սելտայից»:

Հյուրերից հեթ-տրիկ գրանցեց իսպանացի հարձակվող Բորխա Իգլեսիասը, տանտերերից գոլ խփեցին Ֆերան Տորեսը, Դանի Օլմոն, Ռաֆինյան, որը դուբլ գրանցեց: Ռաֆինյան 90+8-ին 11-մետրանոցից խփեց հաղթական գոլը: Ի դեպ, կատալոնական գրանդը 62-րդ րոպեի դրությամբ պարտվում էր 1-3:

«Բարսելոնայի» կազմում 78-րդ րոպեին վնասվածքի պատճառով հարկադրված փոխարինվեց Լա լիգայի գլխավոր ռմբարկու, լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:

Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը 73 միավորով առաջին տեղում է, այս տուրի խաղը դեռևս չանցկացրած գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալից» առաջ է 7 միավորով: «Սելտան» 43 միավորով 7-րդն է:

Իսպանիայի Լա լիգա, 32-րդ տուր

«Բարսելոնա» - «Սելտա»` 4-3 (տեսանյութ)

Ֆերան Տորես, 12, Դանի Օլմո, 64, Ռաֆինյա, 68, 90+8 (11մ) - Բորխա Իգլեսիաս, 15, 52, 62

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ