Logo

1-11 հաշվով պարտությունը ճակատագրական եղավ Մոլդովայի հավաքականի մարզչի համար

20:58 / 11.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել Սերգեյ Կլեշչենկոյին, հաղորդում է կառույցի մամուլի ծառայությունը:

Նրա գլխավորությամբ Մոլդովայի հավաքականը 6 անընդմեջ խաղում պարտվել էր, իսկ օրեր առաջ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական ընտրական գոտու հերթական տուրի մրցավեճում 1-11 հաշվով զիջել էր Նորվեգիայի ազգային թիմին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ