Բրազիլական «Սանթոսը» հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Կլեբեր Շավյերի հեռանալու մասին:
«Ակումբը շնորհակալություն է հայտնում նրան ծառայության համար և մաղթում հաջողություններ հետագա կարիերայում»,- հակիրճ նշված է ակումբի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Որոշումը կայացվել է Բրազիլիայի Ա Սերիայի 20-րդ տուրի «Սանթոս» - «Վասկո» խաղից հետո, որտեղ տանտերերը կրել են իրենց պատմության մեջ երրորդ ամենախոշոր հաշվով պարտությունը՝ 0-6: Ավելի շատ գնդակ «Սանթոսը» բաց է թողել 2 անգամ՝ 2005 և 2023 թվականներին 2 դեպքում էլ պարտվելով 1-7 հաշվով:
Հանդիպումից անմիջապես հետո «Սանթոսի» լեգենդար հարձակվող Նեյմարը չի կարողացել զսպել հուզմունքն ու խաղադաշտից հեռացել է արցունքներն աչքերին:
19 խաղից հետո «Սանթոսը» մրցաշարային աղյուսակում 15-րդն է, «Վասկոն» 18 խաղից հետո 16-րդն է:
«Սանթոս» - «Վասկո» խաղի տեսությունը՝


