Անգլիայի առաջնության երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» տնային ստադիոնում 0:2 հաշվով պարտվում էր «Նոթինգհեմ Ֆորեսթին», բայց կարողացավ հաղթանակի հասնել 3:2 հաշվով:
Opta-ն տեղեկացնում է, որ «Կարմիր սատանաները» Պրեմիեր լիգայում 13-րդ անգամ 0:2 հաշվից հետո կարողանում են կամային հաղթանակ տանել: Դա մրցաշարի ռեկորդ է:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի երեք տուրից հետո Էրիկ Տեն Հագի թիմը վաստակել է 6 միավոր: