Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին ասել է, որ չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից», տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
««Բարսելոնան» իմ կյանքի ակումբն է: Ես այստեղ կմնամ այնքան, որքան կարողանամ: Թիմի կազմը հաճախ փոխվում է, ու ես նույնպես մասնակցում եմ այդ ռոտացիային: «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպմանը պետք է լինեի մեկնարկային կազմում, սակայն բաց թողեցի խաղը, որովհետև վատառողջ էի, իսկ «Օսասունայի» դեմ մրցավեճն էլ հետաձգվեց: Սուտ են այն լուրերը, թե կարող եմ հեռանալ «Բարսելոնայից»», - ասել է Գավին:
Իսպանացի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում 26 խաղում խփել է 2 գոլ, կատարել է նույնքան ասիստ:
Գավին վերջին անգամ «Բարսելոնայի» մեկնարկային կազմում եղել է «Ռայո Վալյեկանոյի» դեմ Լա լիգայի 24-րդ տուրի խաղում: